HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղում գյուղտեխնիկան կտրամադրվի լիզինգի ձեւով

2009թ. ԼՂՀ կներկրվեն շատ ավելի մեծաթիվ գյուղատնտեսական մեքենաներ: Այս մասին վերջերս հրավիրված խորհրդակցություններից մեկի ժամանակ նշել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ գյուղացիներին պետական գործող օժանդակությունների հետ միասին կցուցաբերվի նաեւ պարարտանյութերի, ինչպես նաեւ գյուղտեխնիկայի օժանդակություն: Գյուղտեխնիկայի առաջին խմբաքանակն արդեն հանրապետությունում է, որը, վարչապետի խոսքերով, կտրամադրվի Քաշաթաղի եւ Քարվաճառի շրջանների հողագործներին£ ԼՂՀ փոխվարչապետ, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանի խոսքերով՝ առաջին փուլում հանրապետություն է ներկրվել 9 տրակտոր: Նա «Հետքի» հետ զրույցում հայտնել է, որ երկրորդ եւ հաջորդ փուլերում ներկրվող գյուղտեխնիկան նախատեսվում է լիզինգի կարգով տրամադրել հողօգտագործողներին: Նման կերպ գյուղտեխնիկա ձեռք բերելու ցանկություն ունեցողներ կան, սակայն, ըստ նախարարի, լիզինգի ձեւով գյուղտեխնիկայի տրամադրման համապատասխան կարգը դեռ մշակված չէ: «Այն հիմա քննարկման փուլում է, եւ պետք է ներկայացվի կառավարության քննարկմանը»,- ասաց պրն Ծատուրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter