HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Սեֆիլյան. «Կուսակցությունների հետ հանդիպումներում նախագահը բացահայտելու է բանակցային որոշ հարցեր»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեղմ հայտարարությունները Հայաստանում «Միացում» նախաձեռնության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը բացատրում է Սերժ Սարգսյանի խոստումով. «Նա խնդրել է, որ իրեն թույլ տան ինքնուրույն բացել փակագծերը»: Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ նախագահ Սարգսյանի՝ կուսակցությունների հետ հանդիպում անցկացնելու նպատակը բանակցային որոշ հարցեր բացահայտելն է. «Նա ներկայացնելու է, թե ինչպես են դուրս բերվելու հայկական զորքերը առնվազն 5 ազատագրված տարածքներից»,- ավելացնում է Ժ. Սեֆիլյանը: Այն հարցին, թե ինչպես է վերաբերում ընդդիմության`կուսակցությունների հետ հանդիպմանը չմասնակցելու որոշմանը, Ժ. Սեֆիլյանը պատասխանեց, որ ինքը ողջունում է նման որոշումը: Զարուհի Փոստանջյանը, հակառակը, վատ բան չի տեսնում մասնակցության մեջ: Նա տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել: Ժառանգություն կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանին Հետքը հարցրեց, թե ինչպես կմեկնաբանի իր կուսակիցների առաջարկը` Աղդամը փոխել Շահումյանով: Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ լրագրողները սխալ են հասկացել, սակայն ներկա լրագրողները փաստեցին, որ տվյալ ասուլիսի ընթացքում, երբ հնչել է Աղդամ-Շահումյան փոխանակման մասին, «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը նաեւ հայտարարել է, որ դեմ է ոչ մի թիզ հող տարբերակին, քանի որ դա ճանապարհ է դեպի հարցի փակուղի: Զ. Փոստանջյանը նկատեց, որ «Ժառանգությունը» ոչ մի հակասություն չունի «Միացում» նախաձեռնության հետ Արցախի հարցում եւ ԱԺ է ներկայացրել ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծ, որի վերջնական նպատակն է Արցախի եւ Հայաստանի միավորումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter