HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանների դատական նիստը կհետաձգվի

“Միասնական Ջավախք” դեմոկրատական դաշինքի նախագահ Վահագնի և նրա ընտանիքի անդամներ Արմեն և Ռուբեն Չախալյանների դատական նիստը նշանակված էր այսօր: Սակայն Չախալյանների փաստաբան Ստեփան Ոսկանյանը երեկ վերադարձել է Չախալյանների գործով Վրաստան կատարած այցելությունից և իր առողջական վատ վիճակի պատճառով միջնորդագիր է ուղարկել դատարան՝ նիստը 10 օրով հետաձգելու: Ստեփան Ոսկանյանը Թբիլիսիում դիմավորել է հայազգի փաստաբան Պատրիկ Արաբյանին, ով նույնպես մասնակցելու է Չախալյանների պաշտպանությանը: Նրանք միասին այցելել են Ախալքալաք, փորձել են հանդիպել Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի և դատական նիստը նախագահող դատավոր Ցիրա Մայսուրաձեի հետ, սակայն հանդիպման առաջարկները մերժվել են: Հիշեցնենք, որ Վահագնի անչափահաս եղբայրը վերջերս լուրջ առողջական խնդիրներ ուներ: «Ես Թբիլիսիում տեսակցել եմ իմ պաշտպանյալներին` Վահագն և Արմեն Չախալյաններին: Արմենի վիճակը նույնն է, ոչ մի փոփոխություն»,- պարզաբանեց փաստաբանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter