HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խիստ հանձնարարական չորս մարզպետներին

Այսօր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու եւ Վայոց Ձորի մարզպետների հետ քննարկել է հիշյալ մարզերում սեփական եկամուտների, մասնավորապես` հողի եւ գույքահարկի հավաքագրման 2008 թ. տասն ամիսների արդյունքները: Այս մասին հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Հանրապետությունում հողի հարկի հավաքագրման ամենից ցածր արդյունքները գրանցվել են Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերում: Գեղարքունիքում այն կազմել է 32,8, իսկ գույքինը` 60 տոկոս, Լոռիում համապատասխանաբար` 44,2 եւ 53,9, Շիրակում` 46,8 եւ 39,9 տոկոս:Թեեւ ցուցանիշները համեմատաբար բարձր են Վայոց Ձորում`75 եւ 86,3 տոկոս, սակայն այստեղ էլ տասն ամիսների արդյունքներով արձանագրվել է նվազում: Աղբյուրի փոխանցմամբ` Արմեն Գեւորգյանը չորս մարզպետներին խստագույնս հանձնարարել է համապատասխան աշխատանք տանել համայնքների ղեկավարների հետª սեփական եկամուտների հավաքագրման տոկոսը բարձրացնելու նպատակով: Տարածքային կառավարման նախարարության կողմից հատուկ ուսումնասիրվել են այս համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակները, որոնցում մյուս տարի պետական բյուջեից նախատեսվում են իրականացնել կապիտալ ներդրումներ: Կատարված վերլուծության համաձայն` հաջորդ տարի կառավարության ներկայացրած նախագծով ներդրումներ են իրականացվելու 228 համայնքներում, որոնցից 32-ում 2008 թ. 9 ամիսների ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը կազմել է մինչեւ 30 տոկոս, 52-ում այն տատանվել է 30-50 տոկոսի, 74-ումª 50-75 տոկոսի սահմաններում եւ 70-ում ապահովվել է 75 տոկոսից բարձր հավաքագրման մակարդակ£

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter