Ընդդեմ լրագրողների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի
2008թ. նոյեմբերի 17-ին դաժան ծեծի է ենթարկվել “Հետաքննող լրագրողներ” ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը, ով հայտնի է իշխանության տարբեր կառույցների և պաշտոնատար անձանց կողմից ապօրինությունները բացահայտող հետաքննական հրապարակումներով:
Հայաստանում արդեն սովորական են դարձել ֆիզիկական հաշվեհարդարները լրագրողների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ: Է. Բաղդասարյանի վրա հարձակումը ընդամենը հերթական դեպքն է նմանատիպ հանցագործությունների շարքում, որոնք մնում են չբացահայտված և դառնում շարունակելի:
Ով է հաջորդը …
Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն ապահով չի զգում
ՀՀ Սահմանադրությամբ “ժողովրդավարական և իրավական” պետություն
հռչակած մեր երկրում:
Հասարակության ձայնը լռեցնելու և վախի մթնոլորտ սերմանելու ամեն մի գործողություն ընդամենը ուժեղացնում է հանրության վրդովմունքն ու դժգոհությունը:
Ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 18:00-ին
տեղի կունենա բողոքի ցույց
ՀՀ գլխավոր դատախազության առջև
Մենք դատապարտում ենք իշխանությունների անգործությունը և պահանջում հանցագործությունների բացահայտում և մեղավորների պատժում:
Նախաձեռնող խումբ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել