HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակ Թորոսյան. «Վրաստանը պետք է դառնա ֆեդերալ»

«Վրաստանը պետք է լինի դաշնային, որտեղ ազգային փոքրամասնությունները պետք է ունենան դաշնային սուբյեկտի կարգավիճակ»,- կարծում է «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: «Փաստարկ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով Ջավախքի տարբեր հիմնախնդիրներից` «Ջավախք» հայրենակցական միության նախագահը նշեց, որ Վրաստանը տարածաշրջանային անկայունության օջախ է դեպի ՆԱՏՕ իր ձգտումներով եւ ներքին անկայունությունների էթնիկ օջախներով: Իսկ այս պարագայում լավագույն լուծումը պետության ֆեդերալ դառնալն է: Շ. Թորոսյանը չբացառեց նաև, որ Ռուսաստանը, Վրաստանի ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելը կանխելու համար, կդիմի ռազմական գործողությունների: Բանախոսի կարծիքով` Վրաստանը պետք է որոշ ժամանակով հրաժարվի ՆԱՏՕ անդամակցության մտքից: Անդրադառնալով ջավախքահայերի հիմնախնդիրներին և վրացական ճնշումներին՝ ծնունդով ջավախքցի պատգամավորը նշեց. «Միևնույն է, ջավախքահայերը չեն լքելու Ջավախքը, ինչպես ձգտում են վրացիները: Ջավախքում կա մարդկանց մի այնպիսի զանգված, որոնք իրենց կյանքը չեն պատկերացնում ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ Հայաստանում: Նրանք ամրացած են իրենց հողին: Եվ երբ զգան, որ եկել է պահը, երբ իրենց գոյությունը վտանգված է Ջավախքում, նրանք կդիմեն ցանկացած քայլի` ամուր մնալու իրենց հողին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter