Թուրքիայում զոհվել են Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ
Թուրքիայում Տրապիզոնից Վրաստան մեկնող տուրիստական ավտոբուսը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով տեղում մահացել են մեկ տղամարդ եւ երեք կին: Զոհվածներից երկուսը Հայաստանի, մյուս երկուսը` Վրաստանի քաղաքացիներ են: Այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը` հղում անելով Վրաստանի ԱԳՆ հյուպատոսական բաժնի տնօրենին:Աղբյուրի փոխանցմամբ` զոհվածների ինքնությունը դեռեւս պարզված չէ, քանի որ նրանք ապօրինի են անցել սահմանը եւ եղել են առանց փաստաթղթերի: Վթարի պատճառով վիրավորվել է 25 ուղեւոր, որոնցից երեքը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Ավտոբուսը պատկանել է թուրքական “Մահմուդտուր” տուրիստական ընկերությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել