HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կ. Զատուլին. «Ղարաբաղն ու Հայաստանը պետք է որոշեն՝ ում մասնակցությամբ բանակցություններ վարել»

«Ես անխոս համոզված եմ, որ խնդրի կարգավորումը հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի ուղղակի մասնակցության»,- այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Սակայն խոսելով երեք նախագահների կողմից կնքված հռչակագրի մասին` Կ. Զատուլինը նշեց, որ դժվար թե հնարավոր լիներ Ղարաբաղի նախագահի ներկայությունը և ստորագրությունը այդ փաստաթղթին: Ըստ նրա՝ այդ փաստաթղթի կարևորությունը հայկական կողմի համար այն է, որ բացառում է խնդրի ռազմական լուծումը, և այս առումով կարևոր է Ադրբեջանի ստորագրությունը, որը նաև որոշակի պարտավորություններ է ենթադրում: «Բանակցությունների այս փուլում ղարաբաղյան կողմի բացակայությունը պայմանավորված է ավանդույթով, որը վերջին մի քանի տարիների ընթացքում է առկա է բանակցային պրոցեսում, որ բանակցությունների որոշակի փուլում Ղարաբաղի շահերի ներկայացումը իր վրա վերցրեց հայկական կողմը, միգուցե դա անձերի ընտրության առումով հասկանալի է, քանի որ նախագահները իրար հետևից սկսեցին դառնալ ծագումով ղարաբաղցիները, որոնք եղել են իրադարձությունների ուղղակի մասնակիցները»,- ասաց նա: Իսկ ճի՞շտ է դա, թե՞ ոչ, ըստ Զատուլինի՝ Ղարաբաղն ու Հայաստանը պետք է որոշեն, թե ինչպես և ում մասնակցությամբ բանակցություններ վարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter