HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս մեկ կոչ իրավապահներին

Նախօրեին Հետքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանին ծեծի ենթարկելու կապակցությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:«Երեկ` նոյեմբերի 17- ին, ժամը 20-ի սահմանում, 3 անհայտ անձանց կողմից հարձակման է ենթարկվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ եւ «Հետք» ինտերնետային թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը: Տարիներ շարունակ ականատես ենք լինում լրագրողների նկատմամբ բռնությունների, ինչի կապակցությամբ բազմիցս կոչ եմ արել իրավապահ մարմիններին առավել հետևողական լինել մեղավորներին բացահայտելու գործում, սակայն նրանք մինչ օրս չեն բացահայտվել: Այս երևույթները իրենց մեջ պարունակում են ծայրահեղ վտանգավոր միտում և լուրջ սպառնալիք են հանդիսանում երկրում խոսքի ազատության կայացման համար: Եվս մեկ անգամ կոչ եմ անում իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Հակառակ դեպքում, կարծում եմ, ճիշտ կլինի, որպեսզի ոստիկանության վերադասության կողմից քննարկվի օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնող մարմիններում զբաղեցրած պաշտոնյաների կոմպետենտության հարցը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter