Է. Շարմազանով. «Օսկանյանը սենսացիոն հայտարարություն է անում, որպեսզի վերադառնա քաղաքականություն»
Հետքի խնդրանքով այսօր Էդուարդ Շարմազանովը մեկնաբանեց նախկին արտգործնախախար Վարդան Օսկանյանի` Day.az-ին տված հարցազրույցում հայտնած այն կարծիքը, որ բանակցային կողմերի մեջ ավելի են խորացել մինչ այդ առկա հակասությունները, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցի ընթացքում մի քանի անգամ նշեցին կողմերի դրական տրամադրվածության մասին. «Երբ քաղաքական գործիչը 10 տարի լինում է ակտիվ քաղականության մեջ և մի քանի ամիս քաղաքականության մեջ չլինելով խոսում է իր քաղաքական հավակնությունների մասին, որ պետք է վերդառնա, ապա ընտրում է այն թեման, որը ավելի շատ է հետաքրքրում հասարակությանը, և մի փոքր սենսացիոն հայտարարություն է անում, որպեսզի վերադառնա քաղաքականություն»:
Ըստ Շարմազանովի՝ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. «Հայաստանի նախագահն այն եզակի քաղաքական գործիչներից է, որը պոպուլյար հայտարարություններ չի անում, և նրա հայտարարությունները երկրի ներսում և երկրից դուրս համահունչ են, ի տարբերություն Ադրբեջանի Նախագահի, ով իր երդման արարողության ժամանակ ռազմատենչ հայտարարություններ է անում, իսկ երկրից դուրս խոսում է խաղաղ բանակցությունների մասին:
«Մենք ունենք մեր տեսլականը, մեր սկզբունքները և պատրաստ ենք ցանկացած առողջ քաղաքական առաջարկ նստել ու քննարկել` հիմնավորել մեր օբյեկտիվ կարծիքները»,-եզրափակեց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել