HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Մանթաշը նորից հին գյուղապետին ընտրեց

Երեկ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում նորից ՏԻՄ ընտրություններ կայացան: Բազմաթիվ ընտրախախտումներ արձանագրելու պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր էր ճանաչել հոկտեմբերի 26-ին այս գյուղում կայացած ՏԻՄ ընտրությունները, որտեղ երեք ձայնի առավելությամբ հանրապետական Բաբկեն Չախոյանը առաջ էր անցել նախկին գյուղապետ, անկուսակցական Գրիգոր Սարգսյանից: Վերջինս էլ բողոքարկելով ընտրության արդյունքները` կարողացավ նորից վերականգնվել իր պաշտոնում: Ըստ վերաքվեարկության արդյունքների` Գրիգոր Սարգսյանը հավաքեց 562, հանրապետական Բաբկեն Չախոյանը` 553 ձայն, իսկ 21 քվեաթերթիկներ ճանաչվեցին անվավեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter