HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է. Շարմազանով. «Ազատ խոսքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պետք է պատժվի»

«Այն ոտնձգությունները, որոնք կատարվում են ազատ խոսքի, ազատ մամուլի և ցանկացած ժողովրդավարական արժեքների նկատմամբ, դրանք պետք է պատժվեն: Ես ցավում եմ, որ նման բան է եղել, բնականաբար ,այստեղ երկու կարծիք լինել չի կարող. սա դատապարտելի արարք է և, կարծում եմ, որ իրավապահ մարմինները, մասնավորապես ոստիկանությունը, կկատարի իր գործը»,- այսօր Ուրբաթ ակումբում հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը` նկատի ունենալով երեկ երեկոյան «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա տեղի ունեցած հարձակումը: Նա խուսափեց մեկնաբանել հարձակման հնարավոր շարժառիթները, սակայն նշեց, որ եթե դա եղել է մասնագիտական գործունեության համար, ապա դա դատապարտելի է: Ըստ նրա՝ ցանկացած մարդ, ով օրենքը կխախտի, պիտի պատժվի, անկախ նրանից՝ ո՞վ է, ու՞մ բարեկամն է, ու՞մ քավորն ու սանիկն է.«Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի անպատժելիության մթնոլորտ, բոլոր մարդիկ պետք է գիտակցեն, որ օրենքից վեր ոչ ոք չի կարող լինել՝ սկսած հասարակ քաղաքացուց, վերջացրած ամենաբարձր պաշտոնյայով: Ի վերջո, պաշտոնյան ոչ միայն իրավունք է, այլ առաջին հերթին պարտականություն»: Նա հավելեց, որ որևէ ժողովրդավարական երկիր ապահովագրված չէ, որ լրագրողի դեմ ոտնձգություններ չեն լինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter