HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու ծրագրով Մեղրիում 22 աշխատատեղ բացվեց

Մեղրի քաղաքում, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում, վերջերս իրականացված համայնքային զարգացման երկու ծրագրերից մեկով բարելավեց Մեղրի քաղաքի աղբահանության համակարգը, իսկ երկրորդը հնարավորություն տվեց վերակառուցելու արհեստագործական կենտրոնը: Աղբահանության, նոր աղբատեղի կառուցման ծրագիրն արժեցել է 35 մլն դրամ: Այս խնդիրը խիստ հրատապ էր դարձել քաղաքի համար, քանի որ նախկին աղբավայրից` քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տարածքից, մշտապես տարածվող գարշահոտությունն ու թանձր ծուխը ապականում էին շրջապատը, տհաճություններ պատճառում հարեւանությամբ ապրող բնակիչներին, գերեզմանատան այցելուներին: Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Իզմիրլյան հիմնադրամի եւ Մեղրիի քաղաքապետարանի համատեղ ջանքերով: Համատեղ ծրագրի շրջանակներում վերականգնվել է նոր աղբատեղի տարածքը, քաղաքում տեղադրվել են 35-ական մեծ եւ փոքր աղբարկղեր, տրամադրվել է աղբահավաք մեքենա եւ էքսկավատոր-ամբարձիչ: Աղբահանումը կազմակերպում է քաղաքապետարանի կողմից ստեղծված ընկերությունը, որում ընդգրկված 12 մարդ ապահովվել է մշտական աշխատանքով: Նույն կազմակերպությունների ջանքերով ընթացիկ տարում հիմնանորոգվել է Մեղրիի Փոքր թաղում գտնվող հին շենքերից մեկը` վերակառուցվելով արհեստագործական կենտրոնի: Արդյունքում 100 քառ. մետր մակերես ունեցող շինությունում գործում են դարբնագործական, բրուտագործական, փայտամշակման, գորգագործական եւ ասեղնագործական խմբակները: Այստեղ էլ 10 նոր աշխատատեղ է բացվել: Արհեստագործական կենտրոնը կգործի 2007թ. ՄԱԶԾ-ի եւ Իզմիրլյան հիմնադրամի կողմից վերակառուցված հյուրատան հարեւանությամբ: Սա, ըստ ծրագրի պատասխանատուների, հյուրատան մնացողներին հնարավորություն կտա առնչվելու տեղացի արհեստագործների աշխատանքներին, ցանկության դեպքում` նաեւ գնելու դրանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter