HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

250 մլն ԱՄՆ դոլարի վարկի հնարավորինս շուտ տրամադրում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Երեւանի գրասենյակի ներկայացուցիչներին` գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի գլխավորությամբ: Այս մասին տեղeկացնում է կառավարության մամլո ծառայությունը: Տ. Սարգսյանն առաջարկել է բանկի ղեկավարության հետ քննարկել Վաշինգտոնում իր այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը` ՀՀ-ի փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտին 250 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ վարկային միջոցներ տրամադրելու գործընթացն իրականացնել որքան հնարավոր է շուտ: Առաջարկն արվել է` նկատի առնելով, որ ՀԲ-ի ընթացակարգերով հատկացման աշխատանքները կավարտվեն միայն 2009թ. գարնանը: Վարչապետն ընդգծել է, որ ՓՄՁ վարկավորման Հայաստանի ծրագիրը ժամանակին գերմանական KFW բանկի կողմից համարվել է աշխարհում լավագույնը, եւ այժմ մտադրություն կա հաջողված փորձը կիրառել` կտրուկ ավելացնելով վարկավորման ծավալները, հաշվի առնելով նաեւ բավականին մեծ պահանջարկը: Հայաստանյան բանկերը, ըստ վարչապետի, պատրաստ են մեծ ծավալի գումարներ տեղաբաշխել: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից ելնելով` այսօր նամակ է ուղարկել նաեւ ՀԲ-ի փոխտնoրենին եւ տարածաշրջանային տնօրենին` ակնկալելով ՓՄՁ ծրագրի վարկավորման հնարավորինս շուտ իրականացում: Նրա խոսքերով` այլ ֆինանսական կառույցների հետ եւս բանակացություններ են վարվում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter