Պահանջում են գտնել եւ պատժել Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակվողներին
«Լրագրողների եվ հասարակական սեկտորի դեմ ուղղված տեղեկատվական պատերազմը վերածվում է ֆիզիկական բռնության: Սույն թվականի նոյեմբերի 17-ին անհայտ անձիք հարձակվել են «Հետք» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանի վրա՝ պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Չնայած մեղավորները դեռ հայտնի չեն, սակայն մենք վստահ ենք, որ բռնության փաստը կապված է լրագրողի մասնագիտական գործունեության հետ:«ԷկոԼուր»-ի լրագրողների անունից մեր աջակցությունն ենք հայտնում «Հետք»-ի ողջ անձնակազմին՝ Էդիկ Բաղդասարյանի գլխավորությամբ, եվ իրավապահ մարմիններից պահանջում ենք անցկացնել մանրակրկիտ հետաքննություն եվ պատժել մեղավորներին:
Մենք նաեւ հայատարարում ենք, որ մամուլին եվ հասարակական սեկտորին վախեցնելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման: Մենք ապրում ենք քաղաքական եվ տնտեսական գլոբալ գործընթացների եվ ռիսկերի աշխարհում: Այդ ռիսկերին կարելի է դիմադրել միան այն դեպքում, երբ որոշումների ընդունման հարցում գերակշռում է պետական մոտեցումը, որի ձեւավորմանը նպաստում է անկախ մամուլը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել