«Դեմո» թերթը դատապարտում է հարձակումը եւ զորակցում լրագրողին
«Արցախյան «Դեմո» հանրային թերթի խմբագրակազմի անունից դատապարտում ենք Հետք էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ ղեկավար Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակումը եւ զորակցում լրագրողին:
Միեւնույն ժամանակ առանձնակի ընդգծում ենք անաչառ ու օպերատիվ հետաքննության անցկացման անհրաժեշտությունը, այլապես լրագրողների նկատմամբ ապօրինի պատժամիջոցների կիրառումը սպառնում է ավանդույթ դառնալ»:
Գեղամ Բաղդասարյան
«Դեմո» թերթի գլխավոր խմբագիր
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել