HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Ներսիկն աշխատելու է

ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի և ոստիկանության Երևանի վարչության պետ Ներսես Նազարյանի հարաբերությունները, ըստ լրատվամիջոցների, վերջին օրերին դարձյալ լարվել են:

Անցած ուրբաթ ոստիկանության կոլեգիայի վերջին նիստում Ալիկ Սարգսյանն առանց անուն նշելու խոսել է իր ենթականերից մեկի մասին, ով մամուլում սևացնում է իր գործընկերներին` հոդվածներ պատվիրելով նրանց դեմ:

Չնայած նա անուն չի տվել, բայց ոստիկանապետի ակնարկը գրեթե բոլորին հասկանալի է եղել. խոսքը վերաբերվել է Ներսես Նազարյանին:

Երևանի ոսիտիկանապետ Նազարյանը, ով այս պահին արձակուրդում է, հնարավոր է, որ շուտով հրաժեշտ տա պաշտոնին: Սակայն ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Հունան Պողոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ներկայումս նման հարց չի քննարկվում:

Իսկ խոսակցությունների պատճառն այն է, որ ՀՀ ոստիկանապետն օրերս եղել է ոստիկանության Երևանի վարչությունում, անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն, ամփոփել առաջին կիսամյակի աշխատանքները:

«Թերացողներին տվել է խիստ հանձնարարականներ, այդ թվում և վարչության պետին, որպեսզի այդ թերությունները վերացվեն շուտափույթ: Դա չի նշանակում, որ պետը պիտի փոխվի»,- ասել է Հունան Պողոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter