Էդիկ Բաղդասարյանը հիվանդանոցում կանցկացնի 2 օր
Քիչ առաջ Ս. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցից տեղեկացանք, որ Հետքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի մոտ հաստատվել է «ուղեղի ցնցում» ախտորոշում եւ բժիշկների որոշմամբ նա երկու օր կանցկացնի հիվանդանոցում: Այս պահին նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ:
Լրագրողին այսօր տեսակցելու են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, առողջապահության նախարար Հ. Քուշկյանը եւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել