HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ազատ խոսքի հետապնդումը Հայաստանում կրում է համակարգային բնույթ»

Հայաստանի կանաչների կուսակցությունը դատապարտում է «Հետք» ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հանդեպ կատարված բռնարարքը: Էդիկ Բաղդասարյանը հայտնի է մեր իրականության տարբեր բնագավառների` հատկապես բնապահպանության ոլորտում կատարվող անօրինականությունների անկաշառ և հետևողական մերկացումներով: Հերթական այս բռնարարքը լրագրողի և քաղաքացու նկատմամբ ցույց է տալիս, որ ազատ խոսքի հետապնդումը Հայաստանում կրում է համակարգային բնույթ: Կարծում ենք, որ նրա նկատմամբ իրականացված բռնարարքը կապված է նրա մասնագիտական գործունեության և քաղաքացիական անկախ դիրքորոշման հետ: Հույս ենք հայտնում, որ քրեական հանցագործ տարրերը հերթական անգամ չեն մնա անպատիժ: Հայաստանի կանաչների (սոցիալ-էկոլոգիական) Կուսակցություն նախագահ ` Արմեն Դովլաթյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter