Ընդդիմությունը հանդիպել է Բրայզային
Ինչպես հաղորդում են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից, նոյեմբերի 16-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը և քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ՀԱԿ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Դավիթ Շահնազարյանը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և քաղբանտարկյալներին առնչվող խնդիրներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել