HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոնգրեսը դատապարտել է լրագրողի վրա հարձակումը

«Նոյեմբերի 17-ի երեկոյան «անհայտ անձանց» կողմից հարձակման է ենթարկվել հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը: Վերջինս աչքի է ընկնում հանրային տարբեր ոլորտներում վարչախմբի կամ նրա առանձին ներկայացուցիչների կողմից իրականացվող աղաղակող օրինախախտումների հետեւողական ուսումնասիրմամբ: Այս սանձարձակ արարքը հերթական վկայությունն է այն բանի, որ քրեական ռեժիմը պատերազմ է հայտարարել ազատ խոսքի նկատմամբ, որն արդեն կրում է համակարգային բնույթ: Քաղաքացիների ու հատկապես լրագրողների նկատմամբ իրագործվող բռնությունները Հայաստանում այլեւս սկիզբ ու վերջ չունեն. դրանք այս ավազակապետական իշխանությունների վարքագծի անօտարելի մասն են դարձել: Որեւէ պատրանք չտածելով, որ վարչախումբը կբացահայտի հանցագործներին, ավելին` վստահ լինելով որ նրանց հովանավորները հենց այս իշխանություններն են, Կոնգրեսը հայտարարում է, որ ինչպես Էդիկ Բաղդասարյանի, այնպես էլ մնացած լրագրողների նկատմամբ բռնություն կիրառողները վաղ թե ուշ պատասխան են տալու օրենքի առջեւ»: Հայ Ազգային Կոնգրես

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter