HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հետաքննություն է կատարում

Այսօր ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել Հետքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա կատարված հարձակման կապակցությամբ. «Նոյեմբերի 17-ին ժամը 20:55-ին ոստիկանության Կենտրոնի բաժնում Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գանգուղեղային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը: Օպերատիվ խմբին Բաղդասարյանը հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 19:50-ին Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքի մոտ 3 անհայտ անձինք ծեծել են իրեն եւ դիմել փախուստի: Բաղդասարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, կատարվում է հետաքննություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter