HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Շիրխանյան. «Լեռնային Ղարաբաղը պետք է լինի միակ բանակցային կողմը»

Հետքի խնդրանքով Վահան Շիրխանյանը մեկնաբանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը իրականում դուրս չէ բանակցային գործընթացից. «Դա ընդամենը արդարացման ձև գտնելու եղանակ է, բանակցային գործընթացին մասնակցում են համապատասխան ֆորմատով: Ֆորմատը պետք է հաստատված լինի ԵԱՀԿ-ի կողմից համապատասխան որոշմամբ: Եթե այդ ֆորմատի մեջ նշված է 3 կողմ, ուրեմն Ղարաբաղը բոլոր բանակցություններին մասնակցում է ու դնում իր ստորագրությունը: Հետո ինչ որ գալիս են Ստեփանակերտ, դա չի կարող փոխարինել ֆորմատին: Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, ընդ որում` միակը, Հայաստանը պետք է դուրս գա բանակցություններից»,- կարծում է Շիրխանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter