HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարմնավաճառներ հյուրանոցում

Նոյեմբերի 14-ին` ուրբաթ օրը կեսգիշերին, ոստիկանները Բագրատունյաց պողոտայի թիվ 2/22 հասցեում գտնվող «Գոռ եւ Անգելինա» ՍՊԸ պատկանող հյուրանոցային համալիրից բերման են ենթարկել 18-ից 41 տարեկան 9 մարմնավաճառների:

«Պարզվել է, որ 40-ամյա Կարեն Մ.-ն իրեն պատկանող հյուրանոցային համալիրը վերածելով պոռնկության որջի, շուրջ 3 տարի, պարբերաբար, շահադիտական նպատակով նպաստել է նշված մարմնավաճառներին պոռնկությամբ զբաղվելուն, իսկ 58-ամյա Օլյա Թ.-ն, 45-ամյա Հրաչյա Դ.-ն եւ 25-ամյա Արթուր Ա.-ն իրենց գործողություններով օժանդակել են Կարեն Մ.-ի հանցավոր գործունեությանը: Վերոհիշյալ անձինք նույնպես բերման են ենթարկվել ոստիկանության բաժին»,- տեղեկացնում է ոստիկանության կայքէջը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter