HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպայի հայերը հանգանակեցին 1 մլն 200 հազար եվրո

«Հեռախոսամարաթոն 2008»-ի ընթացքում հանգանակությունը կազմել է 1.200.000 եվրո: Հեռախոսամարաթոնը անցկացվեց նոյեմբերի 13-16-ը Եվրոպայում` «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի գլխավորությամբ: Անցյալ տարվա համեմատ հանգանակված գումարի չափը գերազանցել է 50.000 եվրոյով:

Այս հանգամանքը, ըստ Հայաստան համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի մասնագետ Արմեն Օհանյանի, բացատրվում է 600 կամավորների ակտիվ աշխատանքով. «Նրանք 156 հեռախոսների եւ համակարգիչների օգնությամբ կապ են հաստատել 13.000 նվիրատուների հետ»: Հանգանակված գումարի չափով առաջատարներ են Ֆրանսիան` 1.100 000 եվրո, Գերմանիան` 65.000եվրո, Շվեյցարիան` 25.000 եվրո: Հեռախոսամարաթոնը անցկացվում է 2003-ից եւ նախապատրաստում է հայությանը հեռուստամարաթոնին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter