HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Պրոֆի է, պրոֆի

Հանրապետական կուսակցության համամասնական նոր ցուցակում, ըստ թերթին հասած տեղեկությունների, չեն լինելու նաև ՀՀԿ հնաբնակներից ԱԺ պատգամավորներ Նահապետ Գևորգյանի, Հերմինե Նաղդալյանի և Համլետ Հարությունյանի անունները

Երեկ թերթը Համլետ Հարությունյանին հարցրել է, թե ինչպես է վերաբերվում, որ կուսակցության նոր ցուցակում տեղ չի ունենալու:

«Շատ դրական: Դե, եթե չեմ լինելու, ես էնքան եմ եղել, որ հիմա էլ թող ուրիշները լինեն, ինչ է եղել, որ»,- ասաց: Նրա խոսքով, ինքը 22 տարի քաղաքականության մեջ է, և մեծ ողբերգություն չի լինի, եթե կրկին պատգամավոր չդառնա:

«Տարբեր մարդկանց այս հարցով դիմել են, ինձ խնայում էին, ինձ էլ հիմա հարցրիք, բայց ես համարում եմ, ըստ իմ ծառայությունների, ինձ չեն անտեսի»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ եթե կրկին պատգամավոր չդառնա, միևնուն է, քաղաքականությունից չի հեռանա, քանի որ իրեն համարում է պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter