HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարծիքներ Մայենդորֆյան հռչակագրի վերաբերյալ

«Դեկլարացիան շատ կարևոր փաստաթուղթ է, որը թույլ տվեց 14 տարի անց կուտակված դիվանագիտական պրպտումները և ձևակերպումները մեկտեղել մի թղթի մեջ»,- ասաց ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած բանավեճի ժամանակ: Ըստ նրա` հռչակագիրը ոչ թե Ղարաբաղի հակամարտության լուծման վերջնական փուլի սկիզբն է, այլ ընթացքի կարևոր դրսևորումներից մեկը:

Արմեն Աշոտյանը կարծում է, որ այնտեղ արծարծված են մեր կողմից կարևորվող երեք սկզբունքները`խնդրի խաղաղ կարգավորում, ԵԱՀկ Մինսկի անփոխարինելիություն և միջազգային իրավունքների և նորմերի շրջանակներում ազզերի ինքնորոշման իրավունքի քողարկված առկայություն: Ըստ նրա` դա է պատճառը, որ իրականում ընդդիմությունը չի ընդվզում: Նրա հետ բանավիճող ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը պնդեց, որ հռչակագիրը չի կարող ընդունելի լինել, քանի որ Ղարաբաղը չի մասնակցել այդ հռչակագրի ստորագրմանը. «Հայաստանը իրավունք չունի բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, քանի որ Լեռնային Ղարաբաղը որևէ փաստաթղթով չի լիազորել նրան այդ անել, եթե մենք ընդունում ենք, որ Լեռնային Ղարաբաղում կան իշխանություններ, ապա նա պետք է լիազորեր Հայաստանին իր փոփարեն հադես գալու»: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղը ցանկացած պահի կարող է հրաժարվել այն փաստաթղթերից, որ կստորագրվեն Ադրբեջան- Հայաստան «կողմերի» միջև: Խոսելով հռչակագրի ստորագրումից հետո Ադրբեջանում առկա տրամադրությունների մասին` Արմեն Աշոտյանն ասաց, որ այնտեղ բավականին հագիստ են. «Ադրբեջանական մամուլում որևէ հրճվանք իրենց նախագահի ստորագրությունից, ուշաթափություն իրենց դիվանագիտական հաղթանակից չկա, ես ձեզ հավատացնում եմ, որ դա այնպիսի մի քարոզչամեքենա է, որ չոփից գերան կսարքեին, եթե տեղ լիներ»: Սակայն Վահան Շիրխանյանը չհամաձայնեց նրա հետ. «Ինչու պետք է նրանք հանգիստ չլինեն, եթե Ադրբեջանի նախագահը օրինակ քելբաջարցի փախստականներին ասում է` պատրաստվեք, դուք գնալու եք ձեր բնակավայրերը»: Արմեն Աշոտյանն էլ հակադարձեց` եթե ընդդիմությունը չի ընդունում հռչակագրի էությունը, ապա ինչու չի վերսկսում հանրահավաքները: «Եթե երկրում անընդհատ գնում են միտինգներ, որոնք չեն վերաբերում են ոչ միայն Ղարաբաղի անկախության ճանաչմանը, այլև իշխանությունների հրաժարականին, քաղբանտարկյալների ազատ արձակման և այլ խնդիրների շուրջ, այս մթնոլորտում նախագահը լինելու է ավելի թույլ, քան եթե չլինեն այդպիսի երևույթներ, իսկ մենք գիտեք` ինչ է բանակացություններ վարելը, հետևաբար, հասարակությունը ամրության լրացուցիչ ռեսուրս է տալիս իշխանությանը»,- ասաց Վահան Շիրխանյանը: Սակայն Արմեն Աշոտյանը համոզված է, որ ընդդիմությունը չի վերսկսում հանրահավաքները, քանի որ Մայենդորֆյանհ հռչակագրում արտահայտված են հայերի կողմից ընդունելի սկզբունքներ, և այն համահունչ է իրական քաղաքական վիճակին, իսկ շարունակ քննադատում է, քանի որ դա քաղաքական պայքարի գործունեության տրամաբանության մեջ է: Ի դեպ, Արմեն Աշոտյանը հերքեց, որ մամուլում տպագրված փաստաթուղթը իրականում մադրիդյան սկզբունքների արձանագրությունն է. «Եթե հնարավոր լինի որևէ մեկին խնդրել գրել մադրիդյան սկզբունքների սեփական ապոկրիատիկ տարբերակը, հետո տեղադրել որևէ բլոգում և առաջակել փնտրելով գտնել այն»: Իսկ այն հարցին, թե ինչու պաշտոնապես չի հերքվում այդ արձանագրության իսկությունը, նա արձագանքեց`ամեն բան հո չի հերքվելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter