Դպրոցի փոխտնօրենը հետախուզվում է
Այս տարվա հունիսից մինչեւ նոյեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, Նուբարաշենի թիվ 18 հատուկ դպրոցի փոխտնօրենը` 55-ամյա Սմբատ Ու.-ն, դրդել է նույն դպրոցի սաներ` 14 եւ 17 տարեկան Լեւոն Ա.-ին եւ Մեհրաբ Բ.-ին զբաղվել մուրացկանությամբ եւ հավաքած գումարը տալ իրեն: Հակառակ դեպքում սպառնացել է ծեծի ենթարկել նրանց: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ` Սմբատ Ու.-ին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել