HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը պարտվում է տեղեկատվական պատերազմի դաշտում

"Ընդդիմության իրավունքների օգտագործման հետեւանքով",- կարծում է Արմեն Աշոտյանը

“Ինֆորմացիոն պատերազմի դաշտում Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին կարողացավ աշխատել ու պարտության մատնել Հայաստանին, դրա համար այսօր բոլոր սկզբունքները պտտվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման, զինուժի դուրսբերման, փախստականների վերադարձի և Լաչինում միակ միջանցք տրամադրելու շուրջ, այն էլ այն դեպքում, երբ հայտնի չէ, թե ովքեր են այնտեղ կանգնելու”,- հայտարարեց ՍԴՀԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը այսօր "Հայելի" ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ:

Ըստ Վ. Շիրխանյանի` դիվանագիտական պարտության պատճառն այն է, որ պատերազմը շահելով` մենք չենք աշխատել ինֆորմացիոն պատերազմի դաշտում: Նրա հետ բանավիճող ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը մասամբ համաձայնեց Շիրխանյանի այն դիտարկմանը, որ մենք պարտվել ենք ինֆորմացիոն պատերազմում, սակայն առկա բացթողումների պատճառը նա այլ տեղում է փնտրում. "Քաղաքական ներքին ժողովրդավարական համակարգում ընդդիմության իրավունքների օգտագործման հետևանքով բացասական տեղեկատվական հոսքեր են լինում, ունենք ընդդիմություն, որը շատ բաց է ինֆորմացիոն դաշտում, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ այդ ամենը փակ է, կոծկված",- կարծում է Ա. Աշոտյանը: Դրա համար էլ, ըստ նրա, չպետք է համեմատել Հայսատանը և Ադրբեջանը տեղեկատվական դաշտում "գոնե ներքին կոմպոնենտի պատճառով":

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter