HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատվավոր դոկտորի կոչումներ հայագետներին

Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունը պատվավոր դոկտորի կոչում է շնորհել հայագետներ Վալենտինա Կալցոլարիին եվ Ռուբեն Գալչյանին` Հայաստանում գիտության զարգացմանը նպաստելու համար: Այս մասին տեղեկացնում է ԳԱԱ լրատվական ծառայությունը:

«Լինելով ոչ հայ՝ ես ցանկացել եմ իմ գիտական կյանքը կապել Հայաստանի հետ» ,- նշել է Վալենտինա Կալցոլարին: Նա Հայագիտության ուսումնասիրության միջազգային կենտրոնի (Ժնեւ) նախագահն է, առաջին անգամ Հայաստան է այցելել 1992 թ.: Ռուբեն Գալչյանի գիտական գործունեության մեջ հատուկ տեղ է գրավում «Հայաստանի պատմական քարտեզներ» մենագրությունը, որում ներառված է աշխարհի տարբեր գրադարաններում եվ թանգարաններում պահպանված` մ.թ.ա 6-րդ դարից մինչեւ մեր օրերն արտացոլող 161 քարտեզներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter