HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». Տարբեր ջրբաժաններ

Թերթն իր խմբագրականում այսօրվա ընդդիմության կողմնակիցներին բաժանում է երկու մասի` ռադիկալ և չափավոր, որոնք ցանկանում են, որ Հայ ազգային կոնգրեսը գա իշխանության, քանի որ հավատում են, որ այդպիսով Հայաստնի բանկչության համար կապահովվի բարեկեցիկ կյանք և արդարություն.

«Տարբերությունը, բնականաբար մեթոդների մեջ է, որոնց միջոցով հնաարվոր է հասնել բաղձալի իշխանափոխության: Առաջինների տարերքը փողոցն է` ոստիկանների գլխարկ թռցնելը, մամուլում և սոցիալական ցանցերում հայհոյանքներ գրելը, չբացահայտված սերժականների «դիմակը պատռելը», իշխանություններին և նրանց սպասարկուներին հաշվեհարդարով սպառնալը, նստացույցեր անելը, վրաններ խփելը և այլն:

Երկրորդները գերադասում են իրենց մտքերն արտահայտել ոչ փողոցային ժարգոնով, լուռ, առանց բղավելու կանգնել Ազատության հրապարակում, մասնակցել Կոնգրեսի տեղական կառույցների ստեղծմանն ու ուժեղացմանը:

Անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը խնդիր ունեն հավասարակշռություն պահպանելու իրենց ընտրազանգվածի այս երկու հատվածների միջև` այնպես, որ ոչ ռադիկալները խրտնեն, ոչ էլ չափավորները...

...Իշխանություններն էլ այս առումով կողմնորոշվելու խնդիր ունեն: Եթե նրանք չդրսևորեն բավարար ճկունություն, արմատականների խաղաքարտերը կլինեն շատ ուժեղ, և փողոցային պայքարի կողմնակիցներն իրենց կզգան` ինչպես ձուկը ջրում:

Եթե որոշակի համաձայնություն, այնուամենայնիվ, ձեռք բերվի, ուրեմն աշնանային ջրբաժանը տեղի ունենա հենց ՀԱԿ-ում` մի մասը կպառկի ասֆալտին, մյուսը` կգնա ընտրությունների: Դա էլ շատ բնական կլինի` քաղաքացիների տարբեր խմբեր ունեն իրենց հետաքրքրությունները: Կարևորը նրանց ազատ ընտրության հնարավորություն տալն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter