HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախաքննությունը շարունակվում է, բայց նորություն չկա

«Ադնակլասնիկ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նորություն չկա, ընթանում է նախաքննություն: Այս մասին «Հետքին» հաղորդեցին ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին հիշյալ սրճարանում դաժանաբար ծեծի ենթարկված Անդրանիկ Բաբայանը, հիվանդանոցում 8 օր ուշքի չգալով, մահացել էր: Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար Արթուր Սահակյանը հայտարարել էր, որ սպանության հեղինակը պատգամավոր «Լեւոն Սարգսյանն է իր բանդայի հետ» (Տես` http://www.hetq.am/arm/society/8437/, http://www.hetq.am/arm/society/8437/, http://www.hetq.am/arm/society/8437/): Մինչ օրս հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են երեք անձ: Արմեն Սարգսյանին մղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), իսկ Սամվել Ալիխանյանին եւ Սահակ Ազիզբեկյանին` խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) համար: Հարցաքննվել են նաեւ ԱԺ պատգամավորներ Լեւոն Խաչատրյանն ու Լեւոն Սարգսյանը (մականունը` «Ալրաղացի Լյով»): Սկզբում վերջինիս ոստիկանությունը չէր հարցաքննում, ինչը փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը բացատրում էր նրանով, որ ոչ ոք, նույնիսկ Արթուր Սահակյանն իր ցուցմունքում Լեւոն Սարգսյանի անունը չի հիշատակել: Ավելի ուշ ոստիկանության «Հետքի» աղբյուրը փոխանցեց, թե նրան հարցաքննել են Ոստիկանության 6-րդ վարչությունում, ինչից հետո «Ալրաղացի Լյովը» բավականին ընկճված է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter