Մեքենաներ` առաջին կարգի հաշմանդամներին
Այսօր Արցախյան պատերազմի 1-ին կարգի 9 հաշմանդամի Ստեփանակերտի վերածննդի հրապարակում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանձնեց ձեռքի կառավարմամբ ավտոմեքենաների բանալիները:
Հաշմանդամների մրջազգային օրվա նախօրյակի այս միջոցառումը տարվա սկզբին մեկնարկած արցախյան պատերազմի վետերանների սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում երրորդն է:
Ծրագիրն իրականացվում է ոչ միայն պետության, այլեւ հովանավորների միջոցներով: Այս անգամ ծրագրին սատարել է բարերար Սուրեն Ավագյանը` Հայաստանից:
Հիշեցնենք, որ նախորդ երկու միջոցառումների ընթացքում մեքենաներ տրամադրվեցին արցախյան պատերազմի առաջին կարգի 16 հաշմանդամների:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել