Երեքը մեղադրյալի աթոռին
Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ավարտին է մոտենում Իջեւան քաղաքի 3 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների` ամիսներ տեւած դատավարությունը: Նրանք` Տավուշի մարզպետի օգնական Համլետ Ավալյանը, Իջեւանի քաղաքապետարանի ճարտարապետ Արթուր Հակոբյանը եւ Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրեն Սվետլանա Բեգլարյանը մեղադրվում են 2007 թ. դեկտեմբերի 16-ին Իջեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Ընտրական օրենսգրքի խախտումներ թույլ տալու մեջ:
Հ. Ավալյանը եւ Ս. Բեգլարյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (վստահված անձանց խոչընդոտել), իսկ Ա. Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով (ընտրությունների արդյունքը կեղծել): Մեղադրող, Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանը պահանջել է երեքին էլ դատապարտել 3-ական տարի պայմանական ազատազրկման: Սպասվում է, որ դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 25-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել