Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Մեթյու Բրայզային (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը: Հանրապետության Ս, Սարգսյանին նաեւ տեղեկացրել են ավելի վաղ Բաքվում կայացած հանդիպումների արդյունքների մասին»,- տեղեկացնում է նախագահի կայքէջը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել