Շիկահողում ընտրությունը կայացավ
Նոյմեբերի 16-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի Շիկահողի գյուղական համայնքում կայացավ ՏԻՄ ընտրություններ: 91 կողմ ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն, գործող գյուղապետ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Գեղամ Ղազարյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին Շիկահողում համայնքապետի ու ավագանու անդամների առաջադրումներ չլինելու պատճառով ընտրություններ չեն կայացել:
Ըստ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանի, գյուղի բնակիչները չէին ուզում առաջադրվել, քանի որ շիկահողցիներըն աշխատում են «Շիկահող» պետական արգելոցում ու այստեղ աշխատավարձն ավելի բարձր է, քան համայնքի ղեկավարինը: Նշենք, որ առաջադրված ավագանու 4 անդամներն էլ ընտրվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել