Ներդրումը գյուղատնտեսության և ոռոգման համակարգերում կկազմի շուրջ 177 մլն դոլար
ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա բաղադրիչը հրապարակեց վերջնական արդյունքները և ձեռքբերումները
2011թ.-ի հուլիսի 29-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ (ՀՄՀ)-Հայաստան ծրագրի Ջրից դեպի շուկա (ՋդՇ) բաղադրիչը հանրությանը ներկայացրեց իր ծրագրային հիմնական ուղղությունների արդյունքներն ու ձեռքբերումները: ՋդՇ բաղադրիչի ներկայացմանը հաջորդեց հավաստագրերի հանձնման արարողությունը, որին մասնակցեցին բոլոր այն մարդիկ, ում ջանքերով իրականացվեց այս բաղադրիչը: Իրականացնող կազմակերպությունը ամերիկյան ԷյՍիԴիԱյ/ՎՕԿԱ-ն է, որ գյուղատնտեսական ուղղվածության ծրագրերի իրականացման մեջ մասնագիտացած կազմակերպություն է:
2007-ի փետրվարից 2011-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում իրականացված 321 միլիոն դոլար արժողությամբ Ջրից դեպի շուկա բաղադրիչի երեք հիմնական ուղղություններն էին` ֆերմերների եռօրյա դասընթացներ և այցելություն ցուցադրական տեղամասեր, աջակցություն ֆերմերների, մեծածախ առևտրի օբյեկտների և վերամշակողների միջև կապերի հաստատմանը և մատչելի վարկերի հասանելիության ապահովում: Բաղադրիչի ավարտին գրանցված արդյունքները հետևյալն են`
- 45,639 ֆերմեր վերապատրաստվել է Ջրի ներտնտեսային կառավարման, որոնցից 36,070-ը` նաև Բարձրարժեք գյուղատնտեսության վարման գծով Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 400 համայնքներում;
- Ոռոգման նոր տեխնոլոգիաների և բարձրարժեք գյուղատնտեսության վարման փորձը ներկայացվել է Հայաստանի բոլոր մարզերում հիմնված ավելի քան 230 ցուցադրական տնտեսություններում;
- 227 անհատ բիզնեսների, ձեռնարկությունների և ֆերմերային խմբերին աջակցություն է տրամադրվել ֆերմերների և ագրովերամշակողների միջև կապերի հաստատմամբ;
- 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի գյուղատնտեսական վարկ է տրամադրվել ավելի քան 1000 ֆերմերի:
ՀՄՀ-Հայաստան ծրագրի ավարտին` 2011թ.-ի սեպտեմբերին, ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության և ոռոգման համակարգերում կկազմի շուրջ 177 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է գյուղական աղքատության կրճատումը` Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև ֆերմերներին, վերամշակողներին և ոռոգման համակարգի կառավարման կառույցներին ֆինանսական աջակցություն ու խորհրդատվություն տրամադրելու միջոցով: Այս մասին տեղեկացնում է ՀՄՀ-Հայաստանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել