Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ
Շարունակվում են Նախագահ Սերժ Սարգսյանի այցելություններըը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, մեր երկրի սահմանամերձ շրջաններ եւ պաշտպանական դիրքեր: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ այցը մեկնարկել է նոյեմբերի 14-ին:
Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը ներկա են գտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի հանձնակազմի համար կառուցված բնակելի նոր շենքերի շահագործման հանդիսավոր արարողությանը, մարտական հերթապահության ավաններում միասին հետեւել` ցուցադրական պարապմունքներին:
ՀՀ եւ ԼՂՀ Նախագահները ներկա են գտնվել նաեւ Խաչեն-Մարտակերտ ջրագծի բացման արարողությանը, ինչպես նաեւ տեղում ծանոթացել Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումների ընթացքին եւ արդյունքներին:
Նոյեմբերի 15-ին ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այցելել է մեր երկրի պաշտպանական դիրքեր, շրջայց կատարել զորանոցներում, հետեւել մարտական հերթապահության կազմակերպմանը:
Աշխատանքային այցի ընթացքում Նախագահին ուղեկցում են փոխվարչապետ Արմեն եւորգյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ մարզպետներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել