HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայր Տարիելը փորձել է վերացնել նաեւ շիրմաքարերը

Կիրակի օրը` նոյեմբերի 16-ին, Թբիլիսիի Նորաշեն եկեղեցու մոտ գտնվող Միքայել եւ Լիդիա Թամամշյանների շիրմաքարերը փորձել են տեղափոխել: Այս նախաձեռնության հեղինակը հայր Տարիել Սիքինչելաշվիլին էր, ով ժամանել էր բանվորների եւ բուլդոզերի հետ: Զայրացած թիֆլիսահայերի մի խումբ պահանջել է վերադարձնել շիրմաքարերն իրենց տեղը, սկսվել է լեզվակռիվ: Հայր Տարիելը, ականատեսների պնդմամբ, վիրավորական հայտարարություններ է արել հայերի հասցեին` ընդգծելով, որ «հայերը միշտ հակված են վերցնել ուրիշինը»: Այն բանից հետո, երբ դեպքի վայր են ժամանել Հայ առաքելական եկեղեցու թեմի ներկայացուցիչները եւ Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորը, վրացի հոգեւորականը սկսել է արդարանալ, որ ժամանակավորապես էր տեղաշարժում քարերը` եկեղեցու բակը կարգի բերելու, մասնավորապես` շիրմաքարերի տակ մաքրելու համար:

Շուտով ժամանել են նաեւ պարեկային ոստիկանության աշխատակիցները, ովքեր դեպքի մասին կազմել են համապատասխան արձանագրություն: Դեպքի վայր է ժամանել նաեւ Վրաստանի Օմբուդսմենի ներկայացուցիչը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter