HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Հովնանյանը Գյումրիում 300-400 աշխատատեղ կբացի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցած շաբաթ ամերիկահայ բարերար Վահագն Հովնանյանը գնեց Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանը: Այսօր Հետքը Հովնանյանից ճշտեց, թե ինչ է նա պատրաստվում արտադրել նոր գործարանում: «Հազար ու մեկ բաներ, թե ինչ են հազար ու մեկը, մեկը գիտեմ, մյուսը չեմ գիտեցեր, հսկայական քարի մեքենայություն ունինք, քարը պիտի կտրենք,մասնավորապես դուրսը արտահանելու համար, ոչ թե տեղական գործածման համար, բայց հիմա քանի որ դրամի գիները ընկած են, համ էլ դոլարի գիները ընկած են, այնքան հրապուրիչ չէ դուրս ղրկելու, որովհետև ծախսը շատ-շատ կըլլա»,- ասաց գործարարը` հուսալով, որ գները կվերականգնվեն, իրենք էլ գյումրեցիների համար «լավ առիթներ» կստեղծեն: Վահագն Հովնանյանը նաև հայտնեց, որ Գյումրին իր սիրած քաղաքներից մեկն է Հայաստանում, ուստիև չի բացառվում, որ այստեղ երեքից-չորս հարյուր աշխատատեղ բացելուց զատ, կառուցի նաև բնակելի էլիտար թաղամաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter