Հայ շախմատիստների երկրորդ հաղթանակը Դրեզդենի օլիմպիադայում
Համաշխարհային շախմատի օլիմպիադայի 38-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց շախմատի հավաքականը 3:1 հաշվով հաղթանակեց Մոլդովային: Հաղթական էին Գաբրիել Սարգսյանի եւ Տիգրան Պետրոսյանի պարտիաները, իսկ Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը տուրը ավարտեցին ոչ ոքի:Կանանց հավաքականը Չեխիայի հետ խաղը եւս ավարտեց հաղթանակով: Հաղթական միավորը թիմին բերեց Էլինա Դանիելյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Ագինյանը եւ Սիրանույշ Անդրեասյանը խաղը ավարտեցին ոչ ոքի:
Երկու տուրից հետո հայ շախմատիստները Օլիմպիադայի առաջատարների խմբում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել