HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեսպանը հետաքրքրվել է ծննդօգնության բնագավառի բարեփոխումներով

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին, ԱՄՆ ՄԶԳ սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Էնն Հերշիին և ԱՄՆ ՄԶԳ առողջապահական ծրագրերի մասնագետ Ռուբեն Ջամալյանին: «Դեսպան Մարի Յովանովիչը հույս է հայտնել, որ երկու երկրի համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կխորանա, որի մեկնարկը դրվել է վերջերս Վեդիում, երբ ՆՕՎԱ ծրագրի շրջանակներում վերաբացվեց ծննդատան կանանց կոնսուլտացիայի բաժանմունքը»,- փոխանցում է նախարարության մամլո ծառայությունը: Աղբյուրի տեղեկացմամբ` նախարարը հյուրերին է ներկայացրել առողջապահության գերակա ուղղությունները եւ ոլորտի առջեւ ծառացած խնդիրները: Դեսպանին առանձնահատուկ հետաքրքրել է հուլիսի 1-ից ծննդօգնության բնագավառում կատարվող բարեփոխումների ընթացքը` թե բժիշկների, թե բնակչության տեսակյունից: Հ. Քուշկյանը, չժխտելով գործընթացի դժվարությունները, նշել է, որ երկրի ներկայիս քաղաքական պահանջն է նպաստել ոլորտի զարգացմանը: Ի պատասխան դեսպանի հարցման` նախարարը ներկայացրել է նաեւ սրտանոթային, ուռուցքային, շաքարային դիաբետ, տուբերկուլոզ հիվանդությունների տարածվածությունը եւ դրանց կանխարգելմանն ու բուժմանն ուղղված մեր երկրում տարվող աշխատանքները: Մարի Յովանովիչն ընդունել է բժշկական հաստատություններ այցելելու Հ. Քուշկյանի հրավերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter