HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ու՞մ էր խանգարում օբյեկտիվ տեսանյութը

Վերջերս «Ռոսիա» հեռուստաընկերության լրագրողներն այցելել են Արցախ` «Վեստի նեդելի» ծրագրի համար նյութ պատրաստելու: Նրանք հանդիպումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի հանրության եւ ղեկավարության ներկայացուցիչների հետ, այցելել են տարբեր հաստատություններ ու ձեռնարկություններ: Արդյունքում ստղծված տեսանյութը պատմել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կյանքի եւ հետպատերազմյան վերականգնման մասին: Սակայն ՌԴ հեռավորարեւելյան շրջաններում տեսանյութի ցուցադրումից հետո մնացած շրջաններում դրա հեռարձակումը կասեցվել է: «Ու՞մ կարող էր խանգարել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կյանքի մասին օբյեկտիվ տեսանյութը: Պատասխանն ակնհայտ է. Բաքվում վախենում են Լեռնային Ղարաբաղի մասին ճշմարտությունից` առ այն, որ անկախության տարիներին հանրապետությունը հաջողությամբ լուծում է բոլոր խնդիրները եւ հաստատուն քայլերով առաջ է ընթանում»,- մեկնաբանում է ԼՂՀ արտգործնախարարությունը: Աղբյուրի փոխանցմամբ` միանգամայն անընդունելի է իրավիճակի օգտագործումը քարոզչական նպատակներով. «Պետք է հրաժարվել այն տեղեկատվական տեխնոլոգիաններից, որոնք աղավաղում են Ղարաբաղի հակամարտության էությունը: Նման կարգի գործողությունները ամենաբացասական կերպով են անդրադառնում նախեւառաջ Ադրբեջանի հասարակության վրա, քանզի Ղարաբաղի վերաբերյալ սխալ կարծիք ձեւավորելով` Բաքուն ի չիք է դարձնում բոլոր խաղաղարար նախաձեռնությունները»: Նախարարության տեղեկատվական վարչության պարզաբանմամբ` տվյալ «արտառոց միջադեպը վկայում է այն մասին, որ «Ռոսիա» հեռուստաալիքի ղեկավարությունը Ադրբեջանի իշխանությունների ճնշման տակ «զգուշավորություն» է ցուցաբերում` դրանով իսկ խանգարելով ՌԴ հեռուստադիտողներին` հավաստի տեղեկատվություն ստանալ ԼՂՀ մասին ` տխուր օրինակ դառնալով ինչպես մյուս հեռուստաընկերությունների, այնպես էլ տպագիր պարբերականների համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter