Գեորգի Դեւաձեն հրաժարական չի տվել
Այն լուրը, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն, ազգությամբ վրացի Գեորգի Դեւաձեն հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից` չի համապատասխանում իրականությանը: "Գլխավոր տնօրենը արդեն մի քանի օր է, ինչ Ագարակում է ու աշխատում է սովորականի պես",- Հետքի Կապանի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց նրա օգնականը:
Վերջինս փոխանցեց նաեւ պրնն Դեւաձեի խոսքը. "Ես չեմ էլ պատրաստվում հրաժարական տալ, զբաղված եմ աշխատանքային հանդիպումներով, ստեղծված իրավիճակից ելք գտնելու տարբերակներ ենք մշակում: Այսինքն` խիստ զբաղվածության պատճառով չեմ կարող հարցազրույց տալ առաջիկա օրերին",- ներողություն խնդրեց Գ. Դեւաձեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել