HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական բյուջե կանխիկ մուտքագրվել է 19.531.827 դրամ

2008թ. 9 ամսվա ընթացքում ԼՂՀ տարածքում գրանցվել է 547 հանցագործության դեպք, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 201-ով: Հասարակական վտանգավորության աստիճանից ելնելով` գրանցվել է միջին ծանրության 118 (93-ի դիմաց), ծանր 198(107-ի դիմաց), առանձնապես ծանր`4 (7-ի դիմաց) հանցագործություն: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը: Գլխավոր դատախազը հանցագործությունների աճը մտահոգիչ չի համարում, քանի որ «դա պայմանավորված է ոչ թե իրական աճով, այլ արդյունք է հանցագործությունների հաշվառման եւ գրանցման կարգապահության բարձրացման»: Նշված ժամանակահատվածում գրանցվել է անձի դեմ ուղղված 71 հանցագործության դեպք, որից սպանություն` 1 (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4-ի դիմաց), մահափորձ` 2, դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելը`26 եւ այլ հանցագործություններ: Աճ է նկատվել նաեւ հասարակական կարգի ու անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մասով. նախորդ տարվա 94-ի դիմաց գրանցվել է 115-ը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 258, որից պետական սեփականության հափշտակության հետ կապված հանցագործություններ` 53, գողություն`17, խարդախություն`5, յուրացում կամ վատնում` 29: այդ թվում առանձնապես խոշոր չափերի` 6: Անձնական սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մասով 205 դեպք է գրանցվել, ավազակային հարձակում` 5, գողություն` 176, որից բնակարանային գողությունները կազմել են 23: Ներկայացնելով առաջին 9 ամիսների գործունեության արդյունքերը, գլխավոր դատախազը նշել է, որ պետությանը պատճառված վնասները վերականգնելու նպատակով ԼՂՀ առաջին ատյանի դատարան է ներկայացվել պետական շահերի պաշտպանության 62 հայց 226 287 006 դրամ ընդհանուր հայցապահանջով, որից 57 հայց` 84 109 733 դրամ գումարի, դատարանի կողմից բավարարվել են: Բացի դրանից դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքներով ԼՂՀ պետական բյուջե կանխիկ մուտքագրվել է 19 531 827 դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter