Հանրապետական քաղաքապետին փոխարինեց դաշնակցականը
Կապանի նորընտիր քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանը նոյեմբերի 13-ից անցավ պարտականությունների կատարմանը: Նրան քաղաքապետրանի աշխատակազմին ներկայացրեց Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: Վերջինս էլ Սյունիքի մարզպետի անունից շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանին` 6 տարվա աշխատանքի համար: Նոր քաղաքապետի խոսքը հակիրճ էր: Նա ներկայացրեց իր տեղակալին ու աշխատակազմի ղեկավարին: "Ես չեմ եկել կադրային ջարդ անելու, այլ եկել եմ աշխատելու: Սակայն, եթե գտնեմ ու համոզվեմ, որ կան աշխատակիցներ, որոնք ի վիճակի չեն աշխատելու, ազտավելու են",- հայտարարեց Ա. Աթայանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել