HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաներմամբ ազատ է արձակվել 554 դատապարտյալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը: 

Հուլիսի 29-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել թվով 554 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 320 դատապարտյալի պատժաչափը: Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 67-ը, կրճատում 4,

«Էրեբունի» - ազատ է արձակվել 118-ը, կրճատում 73,

«Վարդաշեն» - ազատ է արձակվել 34-ը, կրճատում 22,

«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 12,

«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» - ազատ է արձակվել 48-ը, կրճատում 40,

«Վանաձոր» - ազատ է արձակվել 18-ը, կրճատում 14,

«Սևան» - ազատ է արձակվել 71-ը,       կրճատում 44,

«Հրազդան» - ազատ է արձակվել 32-ը,  կրճատում 7,

«Աբովյան» - ազատ է արձակվել 7-ը, կրճատում 16,

«Գորիս» -ազատ է արձակվել 16-ը, կրճատում 9,

«Կոշ» - ազատ է արձակվել 112-ը, կրճատում 79:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter