HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալբերտ Մկրտչյան. «Ես նկարում եմ հայի մասին»

«Մեր մանկության տանգոն», «Կյանքի լավագույն կեսը», «Ուրախ ավտոբուս», «Հին օրերի երգը» եւ մի շարք այլ ֆիլմերի ավելացել է տաղանդավոր ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի` հայի մասին պատմող եւս մեկ ֆիլմ`«Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը, որը պատմում է 90-ական թվականների մութ տարիների, Ղարաբաղյան պատերազմի եւ հաղթանակի մասին, եւ թե ինչպես է հայը ապրել այդ ծանր տարիները: Նկարահանումները կատարվել են Գյումրիում եւ Լաչինում: «Ես չեմ կարող իմ ֆիլմին գնահատական տալ, սակայն Մոսկվայում իմ ընկերները շատ գովեցին, նույնիսկ Արմեն Մեդվեդեւն ասաց, թե այն իմ լավագույն ֆիլմն է: Իմ կարծիքով` ֆիլմը հաջողվել է, քանի որ Ղարաբաղյան պատերազմը լուծել եմ ոչ թե կրակոցներով, այլ մարդկային հոգեբանական պատերազմով: Դա ամենասարսափելին է: Մարդ սպանելը ամենահեշտն է, իսկ ես ատում եմ, երբ մարդը մարդուն սպանում է»,- ասաց Ալբերտ Մկրտչյանը: Գլխավոր դերերում են Անահիտ Քոչարյանը, Վարդան Մկրտչյանը եւ Արմեն Սարգսյանը: Ֆիլմը մեկ օր ցուցադրվել է Երեւանում, այնուհետեւ Գյումրիում: Առաջիկայում ֆիլմը կցուցադրվի նաեւ Հանրային Հեռուստատեսությամբ: Ալբերտ Մկրտչյանը համոզված է, որ մենք դեռ կունենանք Ֆրունզ, Փափազյան, Սոս Սարգսյան. «Մեր ազգի արգանդը դեռ չի չորացել, Ֆրունզից էլ լավը կլինի, բայց արդեն այլ ժամանակում: Նոր տաղանդներ դեռ շատ կգան: Իսկ ես արդեն անցնող երամից եմ…»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter