Արմեն Գեւորգյանը մեկնել է Արցախ
Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Հայաստանի մարզպետների ուղեկցությամբ երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:
“Այցի հիմնական նպատակը Հայաստանի մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի շրջանների միջեւ սոցիալ-տնտեսական, կրթական եւ մշակութային համագործակցության նոր հնարավորությունների ապահովումն է”,- տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:Երկու օրվա ընթացքում փոխվարչապետը մի շարք հանդիպումներ կունենա Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ, իսկ մարզպետները ԼՂՀ տարբեր շրջաններում տեղում կծանոթանան տարբեր հիմնախնդիրներին, կքննարկեն տվյալ շրջանի եւ իրենց մարզի միջեւ փոխհամագործակցության հնարավորությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել