HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեթյու Բրայզա. “Ռուսական զորքերը չեն կարող խաղաղապահ առաքելություն իրականացնել”

Երեկ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախահագների այցի ընթացքում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրազյան խոսել է “գրավյալ” տարածքների հնարավոր վերադարձման մասին. “Հուսով ենք, որ տարածքները կվերադարձվեն Ադրբեջանին, որպեսզի փախստականները կարողանան վերադառնալ: Հնարավոր է միջանցք ստեղծվի, հնարավոր է խաղաղապահ ուժեր մտցվեն, հնարավոր է երբևէ անցկացվի հանրաքվե, հնարավոր է` ոչ”:Ի դեպ, նա նշել է, որ ռուսական զորքերը չեն կարող խաղաղապահ առաքելություն իրականացնել հակամարտության գոտում: Դիվանագետը դա բացատրել է նրանով, որ իրենք գործել են համաձայն այն սկզբունքի, որ եթե ապագայում հակամարտության գոտում տեղակայվեն խաղապահ ուժեր, ապա դրանք չպետք է լինեն ԵԱՀԿ համանախագահող մի երկրից կամ տարածաշրջանի հարևան երկրներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter